Դերասան Բենեդիկտ Քեմբերբեթչը խոստովանել է, որ ատում է լուսանկարել ինքն իրեն, և Սոֆի Հանթերի հետ հարսանիքի օրը հարսանեկան սելֆիներ չեն լինի: Զույգն ուղղակի կվայելի պահը:
«Ժամանակի ինչպիսի՜ անիմաստ վատնում: Կարելի է ավելի արժեքավոր որևէ բանով զբաղվել, քան ինքդ քեզ լուսանկարելը: Պատուհանից նայեք, մտածեք կյանքի մասին ի վերջո»,- ասել է դերասանը սելֆիների աենչությամբ:
Դերասանը նաև ասել է, որ իրենց զայրացնում է, որ յուրաքանչյուր քայլին հետևում են: Հենց այդ պատճառով է նա արգելափակել իր բոլոր սոցիալական կայքերը:
«Ես հաճույքով պահում եմ իմ կյանքի օրագիրը` այն թոռներիս փոխանցելու համար, բայց ես հետաքրքրված չեմ այն հրապարակելով: Մենք բոլորս այժմ մի փոքր պապարացի ենք: Ինձ դա չի ձգում»,- հավելել է նա:









































