Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որ ինքը ցանկանում է շախմատ խաղալ սովորել: Նա ցանկանում է, որ իրեն շախմատ խաղալ սովորեցնի Լևոն Արոնյանը:
«Ուզում եմ շախմատ խաղալ սովորել: Հետաքրքիր է՝ Լևոն Արոնյանն ինձ կսովորեցնի՞ շախմատ խաղալ»,- գրել է Քիմը:
Նշենք, որ Լևոն Արոնյանն այժմ Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մասնակցում է Tata Steel Chess մրցաշարին:









































