Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ երգչուհի Անի Լորակն իր համերգներով «խառնաշփոթի և ծեծկռտուքի» պատճառ է դառնում, և իրավապահներն այլևս չեն հսկի նրա ելույթները: Այս մասին Ավակովը գրել է Facebook-ի իր էջում:
«Ուկրաինական բանակին պետք չեն նրա փողերը, նրա հոնորարները և կարեկցությունը: Մենք կհաջողենք առանց նման «բարեգործի»: Պետք չեն նաև «սեր և խաղաղություն սերմանող» նրա համերգները, որոնք իրականում խառնաշփոթ և ծեծկռտուքներ են առաջացնում` սիրո և լույսի փոխարեն»,- գրել է Ավակովը:









































