«Նապոլի»-ի 29-ամյա մակեդոնացի հարձակվող Գորան Պանդևը հայտարարել է, որ իր ներկայիս ակումբը լքելուց հետո կշարունակի կարիերան Իտալիայի սահմաններից դուրս:
«Արդեն 12 տարի է ֆուտբոլ եմ խաղում այս երկրում և հաստատ գիտեմ, որ «Նապոլի»-ն վերջին իտալական ակումբն է, որտեղ ես հանդես եմ գալիս: Չգիտեմ, թե ինչպիսին կլինի ապագա կարիերաս, սակայն արդեն զգուշացրել եմ բարեկամներիս, որ իտալական այլ ակումբի մարզաշապիկ երբեք չեմ հագնի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները:
Մակեդոնիայի ազգային հավաքականի ավագը Իտալիայում հանդես է եկել «Ինտեր», «Սպեցիա», «Անկոնա»և «Լացիո» ակումբների կազմում:








































