«Պարի Սեն-Ժերմեն»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում կայացած «Այաչչո»-ի դեմ խաղում: Այդ մասին հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
«Տիագոն ազդրի վնասվածք է ստացել: Առաջիկա ժամերին նա բժշկական հետազոտություն կանցնի` վնասվածքի ծանրության աստիճանը պարզելու նպատակով»,- նշել է իտալացի մասնագետը:
Սիլվան չի կարողացել շարունակել խաղը և փոխարինվել է հանդիպման 57-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Մամադու Սախոն:










































