«Կուբան»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հայտնել է, թե ինչպես է անցել ուսումնամարզական հավաքի շրջանակներում կայացած թիմի առաջին մարզումը Արաբական Միացյալ Էմիրություններում: Այն առաջինն էր «Կուբան»-ի նոր գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկի համար:
«Բավականին երկար էր օրը. վաղ արթնանալ, ինքնաթիռ, կլիմայի փոփոխություն: Այդ ամենը փոքր-ինչ հոգնեցրեց մեզ: Այնուամենայնիվ, երեկոյան մարզումը շատ լավ անցավ, անընդմեջ շարժման մեջ էինք` առանց դադարների»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Կուբան»-ի պաշտոնական կայքը:






































