Անգոլայի «Կաբուշկորպ» ակումբի նախագահ Բենտու Կանգամբան Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին հրավիրել է Անգոլա՝ մասնակցելու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց աջակցելու նպատակով կազմակերպվող բարեգործական ակցիայի:
Այն տեղի կունենա մայրաքաղաք Լուանդայում: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Պարբերականը տեղեկացնում, որ Ռոնալդուն դրական պատասխան է տվել առաջարկին: Այժմ պետք է ընտրվի ֆուտբոլիստին հարմար ժամանակահատված:
Հիշեցնենք, որ «Կաբուշկորպ»-ում 2012թ. հանդես է եկել հանրահատ ֆուտբոլիստ Ռիվալդոն՝ 21 խաղում խփելով 18 գոլ:



































