Թուրքիայում տասն ամիսների հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մարմարի հարուստ պաշարներ, որոնք գնահատվում են շուրջ 900 միլիոն տոննա` հաղորդում է Sabah թերթը:
Մարմարի հիմնական պաշարները հայտնաբերվել են Բուրսա մարզի Էրենլեր, Դաաչքա, Բաշքեյ ջրավազաններում: Այս հանքավայրերի պաշարները գնահատվում են 105 միլիարդ դոլար:
Թերթի տվյալներով` 2012թ. Թուրքիայից արտահանվել է 4.1 միլիարդ դոլարի հանքահումք, այդ թվում` 1.9 միլիարդ դոլարի մարմար: Մինչև 2023թ.-ը Թուրքիան նախատեսում է մեծացնել մարմարի արտահանումը` հասցնելով յոթ միլիարդ դոլարի:








































