Աշխարհահռչակ ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով ունի 6 երեխա, ընդ որում` երեքին որդեգրել է, դիմել է ՌԴ նախագահ Պուտինին` խնդրելով չեղյալ հայտարարել «Դիմա Յակովլևի օրենքը»: Այս մասին հաղորդում է National Enquirer-ը:
Ըստ պարբերականի՝ Ջոլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրում է չեղյալ հայտարարել այն օրենքը, որով ամերիկացիներին արգելվում է որդեգրել ծնողազուրկ ռուս երեխաներին:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ 2014թ.-ի հունվարի առաջին օրերին կդադարի գործել ԱՄՆ-ի և Ռուսաստանի` որդեգրման վերաբերյալ համաձայնագիրը:
Դեկտեմբերի 28-ին նախագահը ստորագրել է համապատասխան օրենքը: Այն պայմանականորեն կոչվել է «Դիմա Յակովլևի օրենք»` ի հիշատակ այն տղայի, ում ԱՄՆ-ում տանջել էին որդեգրած ծնողները:










































