Պարզվում է՝ հնարավոր է գործնականորեն 100 տոկոս ճշգրտությամբ իմանալ՝ երբ է տղամարդը դավաճանում: Բրիտանիայում հետազոտություն է կատարվել, որի արդյունքում պարզվել է ամսաթիվը, երբ դա կարող է լինել: Ծանոթությունների մի քանի կայքեր վերլուծել են թրաֆիկը և պարզվել է, որ հունվարի 7-ին այն 25 տոկոսով ավելանում է: Արժե նշել, որ միայն Ամանորյա լարվածությունը չէ ծանոթությունների կայքեր այցելելու պատճառը, հայտնում է raut.ru-ն:
Սեզոնային աֆեկտիվ խանգարումը՝ հոգեբանական վիճակ, որը կարող է հանգեցնել ընկճախտի, ամուսնական անհավատարմության պատճառներից մեկն է: Օրինակ՝ գրեթե ամեն 5-րդ բրիտանացին տառապում է այս խանգարումով, երբ հատկապես սուր է զգացվում սեփական կյանքով բավարարված չլինելը: Հենց դա է շատ դավաճանությունների պատճառը: Տարվա սկիզբը սովորաբար զուգորդվում է նոր կյանքի կամ գոնե հարաբերություններում նոր փուլի սկզբի հետ:
Բայց եթե ընտանիքում որոշ խնդիրներ կան, հենց տոներին են սրվում, ինչը հանգեցնում է ինչ-որ կերպ ստեղծված իրավիճակից կտրվելու նպատակով ոչ խելամիտ արարքների: Փորձը ցույց է տալիս, որ դա ոչ միայն չի լուծում խնդիրը, այլ ընդհակառակը՝ միայն խորացնում է դրանք՝ քայքայիչ ազդեցություն ունենալով ամուսնության վրա: Դավաճանությունը վնասում է ինտիմ կապն (ամուսինների միջև) ու անբուժելի ցավ պատճառում:








































