Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթ օրվա մեծ վաճառքն ամերիկյան ավանդույթ է, որը տարեցտարի իր արտացոլումն է գտնում տարբեր երկրներում՝ դուրս գալով առցանց հարթակից և տարածվելով սովորական խանութների վրա:
Մեծ զեղչերի ակցիան գնորդների շրջանում անհավանական աշխուժություն է բերում՝ հայտնում է Elle-ը: «Սև ուրբաթով» մեկնարկում է սուրբծննդյան գնումների սեզոնը:
Տերմինն առաջին անգամ հայտնվել է 1966 թվականին Ֆիլադելֆիայում՝ գնումներով պայմանավորված սոսկալի խցանումների պատճառով:
Զեղչերի ակցիան կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը:









































