Եգիպտոսի դատարանը 78 երիտասարդի դատապարտել է մինչև 5 տարվա ազատազրկման՝ երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կուսակցության կազմակերպած բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով երկրի պետական ԶԼՄ-ներին:
13-17 տարեկան դեռահասները մասնակցել են ցույցերին, որոնք կոչ են արել վերադարձնել երկրի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիին:
Հաղորդվում է, որ նրանք արգելափակել են ճանապարհներ, այրել անվադողեր, հարձակվել մասնավոր սեփականության վրա:









































