Նորվեգական «Օլեսուն»-ի մարզիչ, Նորվեգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Չիտել Ռեկդալը անսովոր պատիժ էր մտածել իր թիմի ֆուտբոլիստների համար: Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը:
Մարզման ժամանակ խաղացողները փորձել են գրավել դարպասը: Յուրաքանչյուր գոլի համար նրանք 1 միավոր են վաստակել, միևնույն ժամանակ, դարպասապահը միավոր է ստացել յուրաքանչյուր հետ մղված գնդակի համար: Արդյունքում խաղացողներին ոչ մի անգամ չի հաջողվել դառնալ գոլի հեղինակ, և դարպասապահը հաղթել է 20:0 հաշվով:
«Դուք կարող այսպես ամբողջ օրը հարվածել և ոչ մի գոլ չխփել»,- ասել է մարզիչն ու հրահանգել նրանց իջեցնել վարտիքներն ու մերկ հետույքով նստել սառցակալած ձյան վրա:
Քանի որ պատիժը, բնականաբա,ր լուրջ չէր և կարելի էր համարել կատակ, ապա միայն մի քանի ֆուտբոլիստներ համաձայնեցին այն իրականացնել:










































