Ուկրաինական «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը համաձայնության է եկել «Մետալիստ»-ի հետ ակումբի բրազիլացի հարձակվող Թայսոնի տրանսֆերային իրավունքների գնման վերաբերյալ:
Ուկրաինական ակումբը բրազիլացու իրավունքների համար վճարել է 20 միլիոն դոլար:
Հարկ է նշել, որ Թայսոնի պայմանագիրը «Շախտյոր»-ի հետ գործում է հունվարի 11-ից: Ընդհանուր պայմանագիրը հինգ տարի է նախատեսված:







































