«Շերլոք» բրիտանական սերիալի ստեղծողները որոշել են մինչև չորրորդ եթերաշրջանի թողարկումը ուրախացնել երկրպագուներին հատուկ սերիայով, որը կցուցադրվի Սուրբ ծննդին: Առաջին իսկ կադրից ենթադրելի է, որ դրվագը մեծապես կտարբերվի հիմնական գծից:
«Շերլոքի» նոր մասը, որը սկսելու են նկարահանել հունվարին, կարելի է համարել հատուկ՝ մի քանի պատճառներով: Նախ՝ այն չի մտնի չորրորդ եթերաշրջանի մեջ, հեռուստաշոուի շարունակությունը կնկարահանվի ավելի ուշ՝ 2015-ին: Բացի այդ, հատուկ մասի գործողությունները կարող են տեղի ունենալ այլ դարաշրջանում:
Այն փաստը, որ սերիան նվիրված է տոնին, ինչպես նաև գլխավոր հերոսների մասնակցությամբ առաջին կադրը, վկայում են այն մասին, որ հանդիսատեսին սպասվում է իրադարձությունների անսովոր շրջադարձ:










































