Ակնկալվում է, որ Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին կմասնակցի Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Չելսի» – «Սթոք Սիթի» խաղին:
Ֆուտբոլիստն արդեն ապաքինվել է ծնկի վնասվածքից՝ գրում է Sky Sports-ը:
«Ջոնն իսկական օրինակ է բոլոր ֆուտբոլիստների համար: Նա կրկին պատրաստ է խաղալ, ինչը լավ նորություն է թիմի համար»,- ասել է Դերմոթ Դրումը:







































