«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը ուրուգվայական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ինքն ու «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընկերներ չեն:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողը Հարավային Ամերիկայի 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ արգենտինացին արժանացել է չորրորդ «Ոսկե գնդակ»-ին:
«Ես և Մեսսին ընկերական հարաբերություններ չունենք: Մենք ողջունում ենք միմյանց միայն պարգևատրումների պաշտոնական արարողությունների ժամանակ: Իհարկե, դա պահանջում է մարդու դաստիարակությունը: Ինձ համար Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- հայտարարել է Նեյմարը:






































