Փորձագետները խորհուրդ են տալիս անջատել Java-պլագինները. Oracle Corp.-ի ծրագրավորման ապահովման մեջ հայտնաբերվել է սխալ, որը համակարգիչը խոցելի է դարձնում ցանցահենների համար,- հաղորդում է Reuters-ը:
Գործակալության փոխանցմամբ՝ համանման խորհուրդ տվել են համակարգչային անվտանգությնա երեք փորձագետ: Ռիսկը մեծացել է հիմա, քանի որ վերջերս հայտնի ծրագրային ապահովման մշակողները իրենց ծրագրերի մեջ հավելել են գործառույթ, որը թույլ է տալիս օգտվել Java-ում հայտնաբերված բագից:
Առաջին հերթին ռիսկի ենթարկվում է բիզնեսը, քանի որ շատ ընկերություններ կիրառում են Java՝ իրենց օնլայն-հավելվածների աշխատանքի համար: Ընդ որում, կարևոր չէ, թե համակարգչի վրա ինչ օպերացիոն համակարգ է տեղադրված՝ Mac OS X, Windows թե Linux. դրանք բոլորը հավասար չափով խոցելի են։







































