Saturday, 06 06 2026
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի

Պաշտոնական ընթրիք` ի պատիվ Շվեյցարիայի նախագահի

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր երեկոյան` ի պատիվ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, տրվել է պաշտոնական ընթրիք:

«Մենք պատրաստակամ ենք և ցանկանում ենք Շվեյցարիայի հետ մեր հարաբերությունները խորացնել: Այդ ցանկությունը հիմնված է շատ պարզ ճշմարտությունների վրա` դուք, որպես պետություն, կարողացել եք դառնալ ժողովրդավար երկիր, ստեղծել եք հզոր տնտեսություն, կարողացել եք շատ բարձր մակարդակով լուծել ձեր ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները: Ձեր երկրի և իշխանությունների համար համամարդկային արժեքները շատ բարձր արժեքներ են, և նույնիսկ շատ պարագաներում դուք հաշվի չեք նստում այն հանգամանքի հետ, որ այդ համամարդկային արժեքները գնահատելիս կարող եք ունենալ որոշակի դժվարություններ: Այս առումով, իհարկե, հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիայի կառավարությանը, ժողովրդին, խորհրդարանին, որ ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը և դրանով իսկ մեկ անգամ ևս ձեր վերաբերմունքը ցուցաբերեցիք ցեղասպանության հանցագործության նկատմամբ:

Մենք ցանկանում ենք Շվեյցարիայի Համադաշնության հետ խորացնել մեր տնտեսական հարաբերությունները, ակտիվացնել մշակութային փոխանակումները, ցանկանում ենք, որպեսզի մեր և ձեր ժողովուրդներն իրար շատ ավելի մոտիկից ճանաչեն: Այս առումով, համագործակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շատ օգտակար է»,- պաշտոնական ընթրիքի ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի պատասխան՝ Շվեյցարիայի նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյը նշել է, թե այսօր ՀՀ նախագահի հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների գերազանց հարաբերություններին:

«1988 թ. Հայաստանին պատուհասած աղետին հաջորդած շրջանում հրատապ օգնություն ցուցաբերելուց հետո, Շվեյցարիան շարունակում է համագործակցության ծրագրերը ձեր երկրում: Վաղը ես մեկնելու եմ Գյումրի` հարգանքի տուրք մատուցելու այդ գործընկերությանը:

Հպարտությամբ եմ ողջունում նաև մեր դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը Հայաստանում: Սակայն Շվեյցարիայի և Հայաստանի փոխհարաբերությունները միայն կառավարության շփումներով չեն սահմանափակվում: Շվեյցարիայում ապրում են հայկական ծագումով բազմահազար մարդիկ: Շվեյցարիայի բնակչությունը մեծ համակրանքով է վերաբերվում հայերին: Պետք է ասել, որ Հայաստանն ըստ արժանվույն է գնահատել Շվեյցարիայի այնպիսի գործիչների, որոնց թվում է հազարավոր որբերի ապաստան տված Յակով Կունցլերը: Մեր երկրների միջև բարեկամության դրսևորումները բազմաթիվ են:

Կուզենայի նաև ընդգծել այն կարևորությունը, որ ձեր կառավարությունը տալիս է ֆրանսախոսության միջազգային կազմակերպությանը և որի նախագահությունն այս տարի իրականացնում է Շվեյցարիան: Ես իմացել եմ, որ Հայաստանում ֆրանսախոսության շրջանակներում իրականացվող միջոցառումներն իրենց թվով աշխարհում ամենաբարձրն են: Կարծում եմ, որ սա տպավորիչ կերպով վկայում է բազմալեզու և բազմամշակույթ արժեքների նկատմամբ Հայաստանի նվիրվածությունը: Կուզենայի նաև շնորհավորել Հայաստանին՝ այս տարվա Ժնևի գրքի ցուցահանդեսում պատվո հյուրի կարգավիճակ ստանալու առիթով: Սա հայ գրողներին և հրատարակիչներին հնարավորություն կտա իրենց ստեղծագործությունները ներկայացնել ավելի լայն հասարակությանը:

Եվ վերջապես, ինձ համար մեծ պատիվ կլինի, պարո՛ն նախագահ, ընդունել Ձեզ Շվեյցարիայում մայիսի սկզբին պաշտոնական այցի շրջանակներում»,- նշել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահը:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում