Սիրիայի ԱԳՆ-ն Բաշար Ասադի նախաձեռնության վերաբերյալ ՄԱԿԻ-ի և ԱՊԼ-ի ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի կողմից արված քննադատությունը համարել է «հակասիրիական դավադրություն», հաղորդում է Agence France-Presse-ը։
Բրահիմին հայտարարել է, որ Ասադի կողմից առաջարկված հակամարտության լուծման տարբերակը միակողմանի է, այն հիմնարար չէ։
Հունվարի 6-ի ելույթում նախագահ Ասադը առաջարկել է հակամարտության լուծման փուլային տարբերակ։ Հայտարարել է, որ պետք է դադարեցնել արտասահմանյան ֆինանսավորումները՝ տեռորիզմին աջակցելու համար, խոստացել է կազմավորել նոր կառավարություն, ստեղծել նոր սահմանադրություն և հայտարարել համընդհանուր համաներում։
Այս առաջարկները պետք է քննարկվեն Ժնևում հունվարի 11-ի եռակողմ հանդիպման ժամանակ։








































