Sunday, 28 04 2024
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն

Ընդամենը 48 ժամ զորակոչված Նորայրի մահվան համար ծնողների պահանջը մեկն է՝ արդարադատություն

Օրերս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվեց 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի՝ 2012-ին տեղի ունեցած մահվան գործով դատավարությունը:

Նորայրի ծնողների պահանջը մեկն է՝ արդար դատավարություն և մեղավորներին պատիժ: Նրանք վստահ են, որ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու դեպքում Նորայրը հաստատ հիմա ողջ և առողջ իրենց կողքին կլիներ:

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 21-ին Նորայրին, առանց որևէ առողջական խնդրի, Էրեբունու զինկոմիսարիատից զորակոչել են բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38.3 աստիճան: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել էին Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել: Բանակում Նորայրին կարողացել են պահել 48 ժամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին պատմել են ծնողները:

Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի պետ Էդուարդ Արզումանյանը, որը որպես վկա կանչվել է դատարան, ասաց, որ պատվաստումից հետո երբ իմացել են Նորայրի ջերմելու մասին, անմիջապես զննել են նրան, ջերմիջեցնող տվել և ուղարկել հոսպիտալ:

Իվանյանի անվան հոսպիտալի բուժքույր Անահիտ Գրիգորյանը դատարանում հայտնեց, որ ինքը ջերմիջեցնող է տվել Նորայրին, ապա կաթիլային միացրել: Ու թեև, նրա պնդմամբ, Նորայրի ջերմությունն իջել է, սակայն կեսգիշերին, երբ Նորայրին արթնացրել է դեղորայք տալու համար, նորակոչիկն ասել է, թե սրտխառնոց ունի: Ճնշումը չափելուց հետո նորակոչիկին տեղափոխել են վերակենդանանցման բաժանմունք:

Հայրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչև հիմա դատարանում ցուցմունք տված բոլոր բժիշկները միմյանց ճանաչում են, դրա համար դատական այս փուլում որևէ ակնակալիք չունի: Հայրն ավելի շատ հույսը կապում է փորձագետների դատարան ներկայանալու հետ:

«Դուք պատկերացնում եք, որ բժիշկն ասում է՝ ես երեխուն ընդունել եմ 39,7 տաքությամբ, չափել եմ, գրել եմ միանգամից հոսպիտալ: Ես բժշկին հարցնում եմ՝ երեխան 39,7 ջերմություն է ունեցել, ինչո՞ւ էինք ուղարկում Իվանյանի հոսպիտալ, ուղարկեիք Երևան, ինձ ասում է՝ ես գտա, որ պետք չէ»,- վրդովված նշեց Նորայրի հայրը՝ Նվեր Սահակյանը՝ վստահ լինելով, որ եթե որդուն Երևան տեղափոխեին, հիմա նա ողջ կլիներ:

Նրան վրդովել է բուժքրոջ ցուցմունքը, որն ասում է, թե բժշիկներն ինչ նշանակում արել են, տվել է, կաթիլային է միացել. «Ստում է, նա միայն ջերմիջեցնող է տվել: Մենք այդ ընթացքում խոսել ենք Նորոյի հետ: Ես բուժքրոջը հիշեցրի՝ երբ մենք նախարարության շենքում հանդիպեցինք, դուք ասացիք՝ հեղուկ եք միացրել, ասացիք՝ չեք հիշում՝ ինչ հեղուկ: Էս ոնց է, որ երկու տարի անցել է՝ հատիկ -հատիկ տալիս եք, թե ինչ դեղ եք ներարկել»:

Նա նշեց, որ բուժքույրը նույնպես, ինչպես նախկին վկաները, պատրաստված էին եկել, թե ինչ են խոսելու:

«Կարևորը փորձագետների խոսքն է լինելու, ոչ այնքան վկաների, քանի որ փորձագետների ասածի հիման վրա են մեղադրանքներ ներկայացվել: Սպասում ենք նրանց անաչառությանը»,- հույս հայտնեց Նվեր Սահակյանը:

Հիշեցնենք, որ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ինչը նախատեսում է 3-6 տարվա ազատազրկում: Քրեական գործ է հարուցվել Կարեն Ջուլհակյանի (հերթապահ մայոր, հավաքակայանի պատասխանատու), ուղեկցող ենթասպա Վարուժան Մանասյանի, հերթապահ բժիշկ Արկադի Չախոյանի, Իվանյանի ինֆեկցիոն բաժանմունքի պետ Մհեր Դավիդյանցի նկատմամբ (314-րդ հոդվածով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով):

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում