Կանայք, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, ավելի շատ են հակված ընկճախտի, քան նրանց ենթակաները: Այս եզրահանգման են եկել տեխասցի ուսումնասիրողները, գրում է MEDdaily-ն:
Պարզվում է, որ տղամարդ-ղեկավարներն ընդհանուր առմամբ ավելի քիչ սթերսային գործոնների հետ են շփվում: Նրանք ստիպված չեն լինում հաղթահարել դիմակայությունները և բացասական կարծրատիպերը, որոնց պետք է շփվեն կանայք:
Իրենց հերթին, կին-ղեկավարներն ավելի հաճախ են բախվում ներանձնային լարվածությունների, կարծատիպերի, սնահավատությունների, սոցիալական մեկուսացման և ենթակաների, գործընկերների ու ղեկավարության կողմից դիմակայության: Երբեմն նրանք անինքնավստահ և վստահություն չներշնչող մարդկանց տպավորություն են թողնում: Երբ կինը փորձում է շտկել դա, նրան մեղադրում են, որ նա կանացի չէ:









































