Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան խոսել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի` «Ինտեր»-ի դեմ հանդիպման մասին, հաղորդում է Football Italia-ն:
«Մանկուց երկրպագել եմ «Միլան»-ին: Այն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Այսօր կանեմ ամեն բան, որպեսզի դառնամ գոլի հեղինակ:
Հիմա թիմը կենտրոնացել է «Ինտեր»-ի դեմ հանդիպման վրա: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ կարևոր է մեզ համար միլանյան դերբին»,- հայտարարել է Հոնդան:







































