Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ֆրանսիայում հազարավոր տաքսու վարորդներ գործադուլ են անում

Ֆրանսիայում տաքսու հազարավոր վարորդներ հինգշաբթի օրը գործադուլ են արել՝ արգելափակելով մայրուղիների երթևեկությունը և դժվարացնելով կայարանների և օդանավակայանների աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:

Ֆրանսիացի տաքսիստների բողոքն է առաջացրել մոտո–տաքսիների և տեղափոխման ծառայություն առաջարկող տուրիստական ընկերությունների հետ «անբարեխիղճ մրցակցությունը»: Վերջիններս չեն վճարում այն հարկերը, որոնք վճարում են սովորական տաքսիների վարորդները: Բացի դրանից, տաքսու վարորդները բողոքում են կառավարության՝ գների իջեցման նպատակով հիվանդներին տեղափոխելու տենդերներն օրինականացնելու մտադրության դեմ: Նախկինում հասարակական ապահովագրության մարմիններն իրենք էին որոշում, թե որ տեղափոխողին ընտրեն, և հատուկ սարքավորումներով հագեցված տաքսիներին բաժին էր ընկում հիվանդների տեղափոխման 31 %-ը, իսկ շտապօգնության մեքենաներին՝ 37 %-ը:

Արհմիությունների տվյալներով՝ 600-800 տաքսիներ հինգշաբթի առավոտյան հավաքվել են փարիզյան «Ռուասսի» օդանավակայանում: Ժամը ութին նրանք խխունջի արագությամբ շարժվել են մայրաքաղաքի ուղղությամբ՝ ժամանակ առ ժամանակ կանգ առնելով և արգելափակելով փողոցները: Այդպիսի ակցիա է կազմակերպվել նաև «Օռլի» օդանավակայանից: Բացի դրանից, տաքսու վարորդները արգելափակել են իրենց այն գործընկերների ճանապարհները, ովքեր չեն կարողացել մասնակցել գործադուլին՝ թույլ չտալով նրանց հաճախորդներ վերցնել: Նրանց վրա ձու և ալյուր են նետել: Այդպիսի բախտի են արժանացել նաև մրցակիցների ավտոմեքենաները, որոշ դեպքերում ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել:

Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել Ֆրանսիայի այլ քաղաքներում՝ Մարսելում, Նանտեում, Լիոնում և Նիցցայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում