Մեկ տարվա ընթացքում վաճառվել է BMW մակնիշի 106 հազար 358 ավտոմոբիլ և մոտոցիկլետ: Նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է 2 տոկոս աճ, հաղորդում է Deutsche Welle-ն:
Չինական շուկայում BMW-ի վաճառքը կազմել է 40.4 տոկոս, ամերիկյանում՝ 13.8 տոկոս, իսկ ճգնաժամի մեջ գտնվող եվրոպական շուկայում՝ գրանցվել է BMW-ի վաճառքի 0.8 տոկոս աճ:
Ընկերության աշխատակից Յան Ռոբերտսոնը վաճառքի աճ է սպասում նաև ներկա տարում:









































