«Ուդինեզե»-ի 28-ամյա պաշտպան Լարանժերա Դանիլոն Սան Պաուլուի դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման:
Պատճառն այն է, որ 2010 թվականին, երբ նա հանդես էր գալիս «Պալմեյրաս»-ի կազմում, թքել էր մրցակից ֆուտբոլիստի դեմքին ու վերջինիս կապիկ անվանել:
Դանիլոն բողոքարկել է դատարանի որոշումը՝ առաջարկելով տուգանք վճարել: Պաշտպանը 127.000 եվրո տուգանք կվճարի:
Նշենք, որ նրա աշխատավարձը կազմում է 400.000 եվրո մեկ մրցաշրջանում:



































