Այսօր կառավարության առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ճառագայթային անվտանգության բաժնի պետ Աիդա Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ճապոնական ռադիացիոն ամպերի՝ Հայաստան հասնելու դեպքում արդյո՞ք ներկա պահին կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում են։
«Անվտանգության հետ կապված աշխատանքներ, անկախ այն բանից՝ Ճապոնիայից արտանետումներ եղե՞լ են, թե՞ ոչ, մեզ մոտ պարբերաբար կատարվում են»,- արձագանքեց նա։
Մեր խնդրանքին ի պատասխան՝ չի՞ մանրամասնի, թե կոնկրետ ինչ աշխատանքեր են կատարվում, ավելացրեց. «Ոչ, ես չեմ կարող նման բան ասել, որովհետև այնտեղ տեխնիկական հարցեր են, որոնք մանրամասնելը իմաստ էլ չունի։ Բայց կարող եք ասել, որ անվտանգության աշխատանքները շարունակաբար իրականացվում են»։
Որքան էլ որ սահմանափակ էին պատասխանները, ամեն դեպքում, նաև հետաքրքրվեցինք, թե սա մարդկանց առողջության և բնության վրա ինչպե՞ս կարող է անդրադառնալ.
«Դա չի կարող անդրադառնալ, քանի որ քանակությունները չափից դուրս քիչ են։ Հետևաբար, չեն կարող անդրադառնալ նաև բնության վրա։ Այս պահի դրությամբ ավելին չեմ կարող ասել»։