Իսրայելը պատրաստվում է ավելացնել զենքի և ռազմական սարքավորումների արտահանման ծավալները մի շարք երկրներ, այդ թվում Ադրբեջան: Այս մասին ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ուդի Շանեն: «2013թ. Իսրայելը, ամենայն հավանականությամբ կավելացնի զենքի և ռազմական սարքավորումների վաճառքի ծավալները այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Բրազիլիան, Վիետնամը և Լեհաստանը»,- ասել է նա:
Իսրայելի ՊՆ տեղեկության համաձայն՝ իսրայելական զենքի արտահանման ծավալները 2012թ. նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 20 տոկոսով՝ հասելով 7 մլրդ դոլարի:







































