Twitter միկրոբլոգների ծառայությունը գործարկել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին թվիթներ ուղարկել անձնական հաղորդագրությունների միջոցով: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Անձնական նամակագրությունում այլ օգտատիրոջ հետ թվիթով կիսվելու համար վեբ տարբերակում և TweetDeck հավելվածում պետք է սեղմել «Այլ» կոճակը և ընտրել «Կիսվել անձնական հաղորդագրությունում» տարբերակը:
Twitter-ն ընդլայնում է իր անձնական հաղոդագրությունների գործառույթները՝ թույլ տալու մրցակցություն այլ մեսենջերների հետ՝ հայտնում է TechCrunch տեխնոբլոգը:









































