Աշխարհն իրոք փոխվում է: 48-50 չափսի հագուստ կրող աղջիկները ներգրավվում են նորաձևության աշխարհ և XS չափս ունեցող մոդելների հետ մեկտեղ մասնակցում տարբեր ֆոտոշարքերի, գրում է kp.ua-ը:
Դատելով նրանից, որ չաղլիկը հայտնվել է նաև Pirelli օրացույցի վրա, կարելի է ասել, որ նորաձև է դառնում առողջ սեքսուալությունը: Օրացույցի 51-րդ թողարկման մեջ «Միսս ապրիլի» դերում հանդես է եկել 30-ամյա մոդել Քենդիս Հաֆինը, ով 90կգ է կշռում և ում հասակը 180սմ է: Սակայն, պետք է նշել, որ լուսակարում Քենդիսն այնպիսի դիրք է ընդունել, որ ավելորդ կիլոգրամները բոլորովին նկատելի չեն: Աղջիկը հանդես է եկել 60-ականների կոմիքս Բարբարելլայի կերպարով՝ համապատասխան սանրվածքով և մարմնով՝ հագին լատեքսից կորսետ: