«Մանչեսթեր Յունայթեդ»-և և «Լիվերպուլ»-ի հերթական դիմակայությունից առաջ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հուսով է, որ կողմերն արդեն մոռացել են Պատրիս Էվրայի և Լուիս Սուարեսի միջադեպը:
«Երկու թիմերի խաղերից առաջ մեծ իրարանցում է սկսվում: Դրա պատճառն այն է, որ հանդիպում են Անգլիայի ամենատիտղոսակիր և ամենահաջողակ ակումբները:
Անցած տարի տհաճ միջադեպ տեղի ունեցավ՝ կապված Էվրայի և Սուարեսի հետ: Հուսով եմ՝ այն անցյալում է, և մենք հիանալի խաղի ականատես ենք լինելու»,- հայտարարեց Ֆերգյուսոնը:








































