Քաթարի ֆուտբոլի լիգայի ղեկավարները ցանկանում են պաշտոնական առաջարկ անել Անգլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմին՝ իրենց ազգային լիգա հրավիրելու նպատակով:
«Լոս-Անջելես Գելեքսի»-ից հեռանալուց հետո, որի գույները Դևիդը պաշտպանել է վերջին 5 տարիների ընթացքում, ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Վեսթ Հեմ»-ն ու ՔՓՌ-ն, բայց Դևիդը, ամենայն հավանականությամբ, բաց չի թողնի քաթարցիների բազմամիլիոնանոց առաջարկը:
The Sun-ը տեղեկացնում է, որ Բեքհեմը քաթարցիներից ստացել է 2 տարվա պայմանագիր ստորագրելու առաջարկ՝ 20 մլն ֆունտ տարեկան աշխատավարձով: Ակումբի անվանումը, որը պատրաստ է նման գումարներ վճարել, չի նշվում:








































