Լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան դուրս է եկել Սիդնեյի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ: Մարզուհին 6:4, 7:5 հաշվով առավելության է հասել իտալուհի Ռոբերտա Վինչիի նկատմամբ:
Քառորդ եզրափակչի մյուս խաղում Դոմինիկա Ցիբուլկովան 6:2, 6:1 հաշվով հաղթանակ է տարել Սառա Էրանիի նկատմամբ:
Սիդնեյի մրցաշարի եզրափակչի ուղեգիր ձեռք բերելու համար Ռադվանսկան կպայքարի Լի Նա (Չինաստան)-Մեդիսոն Քիս (ԱՄՆ) մրցամարտի հաղթողի հետ:










































