Patriot զենիթա-հրթիռային համալիրների և սարքավորումների, ինչպես նաև Սիրիայի կողմից Թուրքիայի հակաօդային պաշտպանական հնարավորություններն ամրապնդելու ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Թուրքիա 400 ամերիկացի զինծառայողների տեղափոխումը, ինչպես սպասվում է, կավարտվի հունվարի վերջին: Այս մասին հայտնել է Պենտոնգոնի ներկայացուցիչը,- փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը:
«Սարքավորումների և անձնակազմի գրեթե կեսն արդեն Թուրքիայում է, սպասում ենք, որ ամսվա վերջին ողջ կազմը տեղում կլինի»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը ամենօրյա բրիֆինգում:
Լիթլը հայտարարել է, որ առաքելությունն ընդգրկում է մեկ տարվա ժամանակաշրջան՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կշարունակի հետևել Սիրիայիում տեղի ունեցող իրադարձոթյունների, որպեսզի որոշի, թե որքան երկար պետք է երկու համալիրները մնան Թուրքիայում:
Patriot համալիրները Թուրքիայում տեղադրվել են իրաքյան պատերազմի ժամանակ՝ 1991 և 2003 թվականներին, սակայն երբևէ չեն օգտագործվել:








































