Ուղիղ 150 տարի առաջ՝ 1863 թվականի հունվարի 9-ին փոքր շոգեքարշը լոնդոնյան Փադինգթոն կայարանից մեկնարկեց ուղևորությունը և, 5.5 կմ երկարությամբ ճանապարհն անցնելով, 2.5 ժամ անց այն ավարտեց Ֆարինգդոն կայարանում, որտեղ առաջին գնացքի գործարկման առիթով սեղաններ էին բացվել: Հենց այդտեղից էլ սկսվել է մետրոյի համաշխարհային պատմությունը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նոր տրանսպորտային միջոցը սկսում է շատ արագ մեծ ժողովրդականություն վայելել: Հենց առաջին իսկ օրը այն փոխադրում է մոտ 40 հազար ուղևորի: 1.5 դար անց՝ հունվարի 13-ին և 20-ին, լոնդոնյան մետրոն ռելսերին կիջեցնի շոգեքարշեր՝ վերաստեղծելու համար առաջին ուղևորության պատկերը:
Լոնդոնյան մետրոն 11 ճյուղ ունի, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 402 կմ: Տարեկան մետրոպոլիտենը սպասարկում է միջինը 1.1 մլրդ մարդու: Առաջին շարժասանդաղուղքը հայտնվել է «Էռլս քորթ» կայարանում՝ 1911 թվականին: Այն փորձարկել է մեկ ոտք ունեցող մարդը:
Լոնդոնյան մետրոյում դեռ 25 տարի առաջ ծխելն արգելվել է: Արգելքը սահմանվել է 1987 թվականի նոյեմբերի 18-ին տեղի ունեցած հրդեհից հետո, որը 31 մարդու կյանք է խլել:








































