Տաք շոկոլադի համն ավելի հագեցած կարող է լինել, եթե այն խմում են մարմնագույն կամ նարնջագույն բաժակից, գրում է Mirfaktov-ը: Այս կարծիքին են հանգել Վալենսիայի Ճարտարագիտական և Օքսֆորդի համալսարանի գիտնականները՝ Բետինա Պիկերաս-Ֆիզմանի գլխավորությամբ իրականացված հետազոտության արդյունքում:
Պարզելու համար, թե ինչպես է բաժակի գույնն ազդում տաք շոկոլադի համի վրա, Ֆիզմանը և իր գործընկերները փորձի 57 մասնակիցներին խնդրեցին նույն հեղուկը խմել տարբեր գույն ունեցող բաժակներից՝ սպիտակ, մարմնագույն, նարնջագույն և կարմիր:
Մասնակիցները ամենահամեղն են համարել մարմնագույն և նարնջագույն ունեցող բաժակների խմիչքները՝ առանց դրանց միջև համային տարբերության:









































