2012 թ. սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման գործով միակ ձերբակալված Ալի Հարզին պայմանականորեն ազատ է արձակվել հանցանշանների ոչ բավարար լինելու պատճառով: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով նրա փաստաբանին:
Հարձակման մեջ կասկածյալի գործը հետաքննվում է Թունիսում, քանի որ Լիբիայի կառավարությունը չի կարողանում վերահսկել իր երկրում տիրող իրավիճակը:
Հարզիի փաստաբանը լրագրողներին հաղորդել է, որ Թունիս իշխանությունները ստիպված են եղել ազատ արձակել իր պաշտպանյալին, սակայն վերջինս իրավունք չունի լքել երկրի մայրաքաղաք Թունիսը և պետք է դատարան ներկայանա առաջին իսկ պահանջով:
Հիշեցնենք, որ Ալի Հարզին ձերբակալվել էր Թուրքիայում 2012 թ. հոկտեմբերին և հանձնվել էր Թունիսի իշխանություններին: Դեկտեմբերին նրան հարցաքննել են FBI աշխատատակիցները: Դեռևս չի հաջողվել ապացուցել, որ նա եղել է հյուպատոսության վրա հարձակման մասնակից:








































