Հուվարի 17-27-ը Մոնակոյի Մոնտե Կարլո քաղաքում տեղի կունենա Կրկեսի միջազգային 37-րդ փառատոնը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների լավագույն արտիստներին:
Ինչպես հայտնում է փառատոնի կայքը, այս տարի միջոցառմանն առաջին անգամ մասնակցելու է նաև Հայստանի Հանրապետության ներկայացուցիչը, որի անունը, սակայն, չի հաղորդվում: Կրկեսային փառատոնին առաջին անգամ մասնակցելու են նաև Վիետնամը և Կուբան:
Յուրօրինակ համարներ են ցուցադրելու Ժան-Ֆրանսուա Պինյոնի ձիերի խումբը (Ֆրանսիա), Փխենյանի Ազգային կրկեսը (Հյուսիսային Կորեա): Փառատոնի տոմսերի գինը սկսվում է 10 եվրոյից:









































