Հունվարի 8-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 2 ավտոմեքենա:









































