Վրացական Interpressnews.ge կայքի փոխանցմամբ, վրացական ոստիկանությունը Քութաիսիում կանխել է խոշորամասշտաբ ահաբեկչություն:
Այսօր Քութաիսիում անցկացված հատուկ գործողությունների արդյունքում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել քաղաքապետարանի ու Արդարադատության շենքերի մոտ: Նշվում է, որ պայթուցիկ սարքերը պետք է գործեին միաժամանակ:
Քութաիսիի քաղաքապետարանի մոտ առգրավվել է մեծ քանակությամբ տրոտիլ, և ձերբակալվել է 2 կասկածյալ, որոնք մեղադրվում են ահաբեկչություն իրականացնելու փորձի մեջ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն առայժմ հանդես չի եկել տեղի ունեցածի մասին մեկնաբանությամբ: