Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն գովեստի խոսքեր է հասցեագրել Դորտմունդի «Բորուսիա»-ին: Ռումենիգեն վստահ է, որ ակումբը շարունակում է լինել մյունխենցիների գլխավոր հակառակորդը:
««Բորուսիա»-ն մեծ ներուժ ունի: Այն հիանալի թիմ է, որը գլխավորում է գերազանց մասնագետ: Ակումբի ղեկավարությունը նույնպես հիանալի աշխատանք է կատարում: Պետք է ընդունեմ դա, չնայած մեր միջև ժամանակ առ ժամանակ «փոխհրաձգություն» է տեղի ունենում:
Հիշեցնենք` «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի միջև վերջին տարիներին բարդ հարաբերություններ են ծավալվել, որոնք, մասնավորապես, կապված են մյունխենցիների տրանսֆերային քաղաքականության հետ:








































