Երկրպագուներն ու լրագրողները խստորեն քննադատել են ամերիկացի երգչուհի Նիկի Մինաժին, որը վերջերս հրապարակել է իր նոր՝ One երգի տեսահոլովակը: Անիմացիոն հոլովակում, որը նվիրված է Բեռլինի պատի անկման 25-ամյակին, երգչուհին օգտագործել է կերպարներ, որոնք ըստ շատերի՝ փառաբանում են Հիտլերին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Սև-սպիտակ տեսահոլովակում երգչուհին ներկայանում է բռնապետի կերպարով՝ հագած սև զինվորական բաճկոն ու գլխարկ: Տեսահոլովակում գահին նստած երգչուհուն մոտենում են զինվորներ՝ թևքերին կարմիր ուսակապեր: Դրանց վրա պատկերված է ստուդիայի տարբերանշանը, որի հետ աշխատում է Մինաժը:
Տեսահոլովակի որոշ քննադատներ հայտարարել են, որ այն քարոզում է նացիստական հայացքներ ու փառաբանում է Հիտլերին:
Մինաժը առայժմ մեկնաբանություն չի արել:









































