Ստամբուլում որոշ դպրոցներում ձյան առատ տեղումների պատճառով դպրոցներում չեղյալ են հայտարարվել դասերը` այսօր հայտնել է Hurriyet թերթը:
Ենթադրվում է, որ դասերը կվերսկսվեն հունվարի 9-ին:
Թուրքիայի տարածքի մեծ մասում այսօր առատ ձյուն է տեղացել: Երկրի որոշ շրջաններում տեղումների մակարդակը հասնում է 100 սմ-ի:








































