Պաղեստինի վարչապետ Սալման Ֆայադը զգուշացրել է բյուջետային միջոցների պակասի մասին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վարչապետը նշել է, որ ճգնաժամի հիմնական պատճառը արաբական պետությունների կողմից հատկացվող ֆինանսական օգնության հետաձգումները կամ փոփոխություններն են:
Վարչապետն ընդգծել է, որ օգնության տրամադրման իրենց պարտականությունները կատարում են ԱՄՆ-ը և Եվրամիությունը:
Ֆայադի խոսքերով՝ Պաղեստինի ինքնավարությունը շուրջ 150 հազար պետական ծառայողների աշխատավարձերը վճարելու դժվարություններ ունի, այն դեպքում , երբ աղքատության շեմին հասած պաղեստինցիների թիվը հասել է 2 միլիոնի (ինքնավարության բնակչությունը շուրջ 4 միլիոն է):
«Ներկայիս դրությունը չի կարող երկար շարունակվել: Մենք գրեթե ամբողջությամբ սնանկացել ենք»,- հավելել է նա:
Վարչապետը նշել է, որ աղքատության մեկ այլ պատճառ են Իսրայելի գործողությունները: Այն բանից հետո, երբ 2012 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը Պաղեստինին ճանաչել է դիտորդ պետություն, Երուսաղեմը դադարել է վճարել100 միլիոն դոլար ամեամսյա մաքսատուրքերը, որոնք գանձվում էին Պաղեստինի ինքնավարության անունից:
Պաղեստինի ինքնավարությունը տեղի բանկերին պարտք է ավելի քան 1.3 միլիարդ դոլար:









































