Հոլանդիայի ազգային հավաքականի ու Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին չի հետաքրքրում իր՝ «Քուինզ Փարկ Ռեյնջերս» տեղափոխման տարբերակը: Նշենք, որ անգլիական ակումբը հետաքրքրություն էր ցուցաբերում հոլանդացու հանդեպ:
Ինչպես նշում է Հոլանդիայի ազգային ընտրանու խաղացողի գործակալը, Սնեյդերը դեմ չէ կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում, սակայն ավելի բարձրակարգ թիմ է ուզում տեղափոխվել, քան ՔՓՌ-ն է:
Հարկ է նշել, որ Սնեյդերը հայտարարել է, որ ցանկանում է նոր թիմ տեղափոխվել արդեն այս ամսին:









































