Հինգ հնդիկ ոստիկան է պատժվել անգործության մատնված լինելու պատճառով: Նրանք անգործություն են դրսևորել Դելիի արվարձանում սպանության հետաքննության ու գործարանի 21-ամյա մի աշխատակցուհու խմբակային բռնաբարության ընթացքում: Նրա մարմինը հայտնաբերվել է հունվարի 5-ին` հաղորդում է BBC News-ը:
Զոհի ծնողները ոստիկանությանը հայտնել են, որ հունվարի 4-ին դուստրը անհետացել է` աղջիկը աշխատանքից տուն չի վերադարձել: Սակայն ոստիկանությունը համապատասխան գործողություններ չի ձեռնարկել՝ ենթադրելով, թե կինը գնացել է ինչ-որ մեկի հետ զբոսնելու:
Ոստիկանությունը անգործության է մատնվել 7 ժամ շարունակ` ընդգծում է NDTV հեռուստաալիքը:
Դրա հետևանքով աշխատանքից հեռացվել է 4 ոստիկան, իսկ ոստիկանապետը տեղափոխվել է այլ աշխատանքի:
Հունվարի 6-ին ձերբակալվել էին 2 կասկածյալ՝ Նարեշ Յադավն ու Կլայաշ Յադավը, երրորդը՝ Ուդայ Յադավը, խուզարկության մեջ է:
NDTV-ի տվյալով՝ տուժողը գանգատվել է Ուդայի ոտնձգություններից, իսկ աղջկա ծնողները պնդում են, որ 4 տարի առաջ Ուդայը փորձել է ներխուժել իրենց տուն:
Միևնույն ժամանակ, Hindustan Times թերթը գրում է, որ Նարեշ Յադավը աշխատել է աղջկա հետ ու լավ ճանաչել է նրան: Նա աղջկան խաբեությամբ տարել է շինհրապարակ, որտեղ նրան միացել են նրա համախոհները:
Դեպքը ցույցերի պատճառ է դարձել Նայդեում՝ Դելիի արվարձանում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը:











































