Իսպանիայի Ուելվա նահանգի Ռիո Տինտա գետի մոտ գտնվող հանքավայրի անսովոր շրջակայքը հիշեցնում է մարսյան լանդշաֆտ: Երկար ժամանակ համարվում էր, որ «մարսյան» բնութագրվող հողի կարմրավուն գույնը հանքերի շահագործման հետևանք է, գրում է bigpicture.ru-ն:
1. XIX դաի վերջին անգլիացիներն այստեղ հիմնեցին հանքարդյունահանող Río Tinto Mine Company-ն, որը գործեց մի քանի տասնյակ տարի և փակվեց եկամտի նվազման հետևանքով:

2. Ներկայումս գիտնականները վստահ են, որ տեղի ընդերքի գույնը հիմնականում պայմանավորված է բնական պատճառներով:

3. Ռիո Տինտոյի ավազանը հարուստ է մետաղներով: Այստեղ առկա են Մենդելեևի աղյուսակի գրեթե բոլոր տարրերը, սակայն գերաշռում է երկաթը, որն էլ յուրօրինակ կարմրավուն երանգ է տալիս հողին ու ջրին:

4. Այստեղ բնակվում են տարօրինակ միկրոօրգանիզմներ, որոնք կոչվում են հեմոլիտոտրոֆներ:

5. 3 տարի առաջ անգամ գետի ավազանում կատարվեցին սարքի փորձարկումներ, որը կարող է օգտագործվել Մարսի ուսումնասիրության համար:











































