Գերմանական Bild պարբերականի տեղեկություններով՝ Դորտմունդի «Բորուսիա»-ն սկսել է փոխարինող փնտրել Մարկոս Ռոյսին:
Ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո Ռոյսը կփոխի ակումբային գրանցումը: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է, և ֆուտբոլիստը մտադիր չէ ստորագրել նորը:
Ռոյսին «Բորուսիա»-ում կարող է փոխարինել Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Անդրե Շյուրլեն: Հնարավոր գործարքի արժեքը չի հրապարակվում:
Հիշեցնենք, որ մինչև «Չելսի» տեղափոխությունը գերմանացի ֆուտբոլիստը հանդես էր գալիս Լևերկուզենի «Բայեր»-ում:




































