Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Սամպդորիա»-ի դեմ խաղում և նշել, որ որպես մարզիչ ընթացիկ մրցաշրջանում արդեն պարտվել է, չնայած այն փաստին, որ իր որակազրկումն ավարտվել է դեկտեմբերին:
«Կարիք չկա թաքցնելու. հիասթափված եմ: Մենք պետք է փորեինք գետինը, որպեսզի հաղթանակ տանեինք այս խաղում: Ընթացիկ մրցաշրջանում որպես մարզիչ ես արդեն պարտվել եմ «Միլան»-ին և «Ինտեր»-ին: Այո, ես պահեստայինների նստարանին չէի, բայց սաներիս հետ էի»,- ասել է Կոնտեն:







































