Չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանի խոսքերով՝ Հայաստանի իշխանությունների վերաբերյալ միջազգային կոնսենսուս գոյություն չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նա՝ հավելելով, որ զարգացումներն այստեղ լինելու են ոչ այնպիսին, ինչպես եղել են վերջին 20-23 տարիների ընթացքում:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական եռյակին, Վարդան Խաչատրյանն ընդգծեց, որ այդ կուսակցությունների օրակարգերն իրարից տարբերվում են. «Իսկ եթե տարբերվում են, երբ հրապարակված չէ հաջորդական քայլերի և անգամ ուղղությունների ճշգրտումը, ապա բավականին բարդ է պատկերացնել իշխանափոխությունը: Երկրի արտաքին քաղաքականության առումով այդ ուժերն ունեն տարամետ ուղղվածություն, դրան գումարած՝ և՛ կառուցվածքով, և՛ ծրագրերով միմյանցից տարբերվող կազմակերպություններ են, ուստի բավականին դժվար է պատկերացնել. ինչ-որ կետում վտանգը պետք է միշտ հաշվի առնել… կարող է գալ խզման կետի պահ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:









































